ՍՊԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության մեղավորները սպայական կազմում են եւ անգամ ընդգրկված չեն մեղադրվողների ցանկում: Իսկ մեղադրվողները 5 զինծառայողներ են, ովքեր Արտակի մահվանից շուրջ մեկ շաբաթ առաջ թեթեւ վիճաբանության մասնակից են եղել, որն աստվածավախ եւ անգամ խոստովանահայր ունեցող Արտակին չէր կարող օրեր անց դրդել ինքնասպանության: Այս մասին հայտարարել են Արտակի քույր եւ իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ գործում ներգրավված դատապաշտպանները: Նրանց համոզմամբ` նախաքննությունն իրականացվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, իսկ իրեղեն եւ իրական ապացույցները ոչնչացվել են:




Լրահոս