Արթուր Աբրահամը, որը երկու ամիս առաջ (WBO) վարկածով սուպեր միջին քաշում աշխարհի չեմպիոն դարձավ, այսօր պատրաստվում է պաշտպանել իր տիտղոսը:
Արթուր Արքայի հակառակորդն է WBC վարկածով նախկին չեմպիոն չեռնոգորցի Նիկոլա Սեկլոչան: Մասնագետների կարծիքով, Սեկլոչան հոյակապ հարված ունի, ծայրաստիճան ակտիվ է ռինգում, նրա ակտիվում 26 հաղթանակ կա և միայն մեկ պարտություն: Այնպես որ, հեշտ հաղթանակ տանել Աբրահամին չի հաջողվի:
Չեռնոգորցի բռնցքամարտիկը հավատում է իր հաղթանակին և շնորհակալ է Արթուր Արքային` իր հետ մենամարտելու հնարավորություն տալու համար:
Աբրահամը շատ ավելի զուսպ է իր մեկնաբանություններում, սակայն վստահ է, որ կհաղթի:
Հիշեցնենք, որ այսօր Բեռլինի The Velodrom մարզադաշտում կայանալիք մենամարտի մասնակիցները երեկ կշռվել են:
Նրանց քաշերն են՝
Արթուր Աբրահամ (39-4, 28 КО) – 76,1 կգ
Նիկոլա Սեկլոչա (26-1, 8 КО) – 76,2 կգ