Aravot.am-ը Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվել է, թե ինչ տեսակ պատժի կարելի է արժանացնել երեխա բռնաբարողին, որին ի պատասխան` սրբազանը 20 տարի առաջ Գյումրիում կիրառված մեթոդը հիշեց, այն է` հրապարակի կենտրոնում մանր խարույկի վրա այրելը. «20 տարի առաջ Գյումրիում նման մի դեպք եղավ, ու հիշո՞ւմ եք` ինչ վերջաբան ունեցավ, խարույկի վրա այրեցին` Լինչի դատաստանի ենթարկեցին: Հիմա, ես` իբրեւ հոգեւորական, բնականաբար չեմ կարող քաջալերել Լինչի դատաստանը, բայց սա այնպիսի հարց է, որ իմ մեջ կռվում են սովորական մարդը եւ հոգեւորականը: Հոգեւորականն իմ մեջ ասում է, որ վերջիվերջո նույնիսկ այսպիսի հրեշի նկատմամբ պետք է որոշակի մարդկային վերաբերմունք ցուցաբերել: Բայց մյուս կողմից, երբ որ հոգեւորականն իմ մեջ լռում է, եւ պարզ մարդն է խոսում, անշուշտ ես մոտենում եմ այդ հարցին, ինչպես շատերը` արժի ծայրահեղ կերպով պատժել: Դրա համար կարող եմ ասել` այնպիսի հարց է, որ ինքս իմ հետ կռվի մեջ եմ»:
ՎԱՌԵԼ ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ