ԳՆԴԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ից Բերդում` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, սկսվել է Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի գործով դատավարությունը: Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի երկու բնակիչներ 2010թ. դեկտեմբերի 31-ին` տարեմուտից մի քանի ժամ առաջ, դեղորայք էին տարել  ընկերներից մեկի եղբորը, ով այդ զորամասում էր ծառայում: Նրանց հանդիպել էր զորամասի   հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը, ով զայրացել էր այդ այցից եւ նրանց «բերման ենթարկել» իր աշխատասենյակ, որտեղ սկսել էր երիտասարդներին ահաբեկել:  Արդյունքում տղաները ցատկել էին երկրորդ հարկում գտնվող նրա աշխատասենյակի պատուհանից, եւ 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ  Ուլիխանյանը` ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին  տեղափոխել էին  Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով, 20-ամյա  Տարոն Ենգիբարյանը մահացել էր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան  Օհանյանի հրամանով  Սերգեյ Կարապետյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:  Դատավոր Զոյա Զաքինյանը տեղեկացրեց, որ հերթական նիստը նշանակված է  դեկտեմբերի 22-ին:




Լրահոս