
Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ ՀՀ նախագահն արդեն հրամանագիր է ստորագրել ՀԱՕԿ-ի Սպորտ վարչության պետ Գաբրիել Ղազարյանին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին:
Նշվում է, որ Գ. Ղազարյանը նախարարության աշխատակազմին կներկայացվի առաջիկա երկուշաբթի օրը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում այս պահի դրությամբ հրամանագրի մասին որևէ տեղեկություն չկա:
Վերջին տեղեկատվությունը որ հաղորդվում է՝ Կ. Օրբելյանի մահվան կապակցությամբ ապրիլի 26 -ին հրապարակված ցավակցական հեռագիրն է: