ՄԵԿ ՇԻՇ ԳԱՐԵՋՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 35-ամյա Թրիսիս Ռենե Հաբեբը դաժան ծեծի ենթարկել ամուսնուն այն բանից հետո, երբ տեսել է, որ տան սառնարանում գարեջուր չի մնացել: Ինչպես նշել է ամուսինն իր տված ցուցմունքում` ինքը կնոջից վաղուց է հիասթափվել, որովհետեւ վերջինս ամեն օր հարբած է տուն գալիս: Նա այդ երեկո միտումնավոր աղբարկղն է շպրտել սառնարանում մնացած գարեջրի շշերը: Հաբեբը, իմանալով ամուսնու արարքի մասին, կատաղությունից դրդված, մի քանի անգամ հարվածել է նրա վզին, վերջինս անմիջապես ուշաթափվել է: Այժմ Ռենե Հաբեբը գտնվում է ոստիկանության բաժանմունքում:




Լրահոս