
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Գաբրիել ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար»,- ասված է որոշման մեջ:
Մեկ այլ հրամանագրով Ս. Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշել է՝ Սերգո Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար: