«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվերսի վրա բանան նետելու միջադեպի արձագանքը փոթորիկ է բաժակի մեջ: Նման կարծիք է հայտնել լենգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն:
Կիրակի օրը «Բարսելոնայի» հետ խաղին եկած «Վիլյարելի» երկրպագուն Ալվարեսի ոտքի տակ բանան էր նետել՝ ռասիստական բնույթի վիրավորանք հասցնելով սևամորթ ֆուտբոլիստին: Բրազիլացին արժանավայել է աձագանքել այդ արարքին`վերցրել է բանանը, համտեսել այն և, դեն նետելով, շարունակել խաղը:
«Ռասիզմը գոյություն ունի ոչ միայն ֆուտբոլում: Այդ խնդիրը վաղուց արդեն կա հասարակության կյանքի բոլոր ասպարեզներում: Բանան նետած տղան բաժակի մեջ փոթորիկ է առաջացրել», – ասել է Պելեն, հավելելով, որ իրան դուր է գալիս այդ խնդրի մատուցման ձևը:
Միջադեպից հետո Ֆուտբոլի աշխարհի շատ հայտնի մարդիկ սատարել են Ալվարեսին, Ինտերնետում տեղադրելով իրենց լուսանկարները բանան ուտելիս: Իսկ պաշտպանի հայրը` Դոմինգոսը, իր որդու հետ տհաճ պատմությունից հետո հայտարարել էր, որ սկսելու է բանան աճեցնել: