
Ֆլորիդայի նահանգը հավանություն է տվել Մայամիում մարզադաշտի կառուցման նախագծին, որտեղ պետք է հանդես գա Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմի նոր ֆուտբոլային ակումբը: Ըստ ИТАР-ТАСС-ի տեղեկությունների, այս մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները:
Նախնական տվյալների համաձայն ակումբը ասպարեզ դուրս կգա 1016 թ.-ին ԱՄՆ-ի և Կանադայի առաջնություններում:
Մարզադաշտը, որը նախատեսված է 35 հազար հանդիսատեսի համար, կկառցվի «Մայամի հիթ» Բասկետբոլի ազգային ասոցացիայի մարզադաշտից ոչ հեռու:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն, նահանգի կողմից հավանության արժանացած օրենքը մի շարք հարկային արտոնություններ է նախատեսում մարզադաշտի կառուցման համար, որի արժեքը գնահատվում է 200 միլիոն դոլար:
«Դա մեծ օր կլինի ողջ Ֆլորիդայի համար», – հայտարարել է Բեքհեմը: «Անհամբեր սպասում եմ տեղացի երկրպագուների հետ աշխատանքին», – նշել է նա: