Վալերի Մելաձեն դատի է տվել «իՉպջՊօ Ռ րՏՉպՑօ» ամսագրին, քանի որ լրագրողներից մեկն իր հոդվածում գրել է, թե Վալերին մեծ սեր ունի ալկոհոլային խմիչքների նկատմամբ, եւ նրան հաճախ կարելի է տեսնել ոչ սթափ վիճակում: Երգչի խոսքերով` դա պարզապես զրպարտություն է. «Քանի՞ անգամ է այդ լրագրողն ինձ տեսել հարբած վիճակում»: Մելաձեն դատի է տվել խմբագրությանն ու վիրավորանքի համար ընդհանուր հաշվով պահանջել 15 միլիոն ռուբլի: «Այդ ամսագիրը փչացնում է իմ բարի համբավն ու մարդկանց մոտ նեգատիվ վերաբերմունք ստեղծում իմ նկատմամբ: Ես այս հարցն այսպես չեմ թողնի: Դուք պարտավորված կլինեք վճարել իմ կրած հոգեբանական սթրեսի համար»,-նշել է երգիչը:
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ