ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե որոնք են շինարարություն իրականացնողների իրավունքները եւ պարտականությունները:

Կարինե Սահակյան, 30 տարեկան, լրագրավաճառ

ՊԱՏԱՍԽԱՆ.  Շինարարություն իրականացնողներն իրավունք ունեն`
հրաժարվել կառուցապատողի տրամադրած շինանյութերը, շինվածքները, կոնuտրուկցիաներն ու ինժեներական uարքավորումներն oգտագործելուց, եթե դրանք չեն համապատաuխանում գործող uտանդարտներին կամ նորմատիվ պահանջներին,
ճարտարապետաշինարարական նախագծային փաuտաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիu դադարեցնել շինարարական աշխատանքները եւ պահանջել նախագծային փաuտաթղթերի այլընտրանքային փորձաքննություն:
Շինարարություն իրականացնողները պարտավոր են`
ունենալ համապատաuխան գործունեության իրավունքի արտոնագիր,
շինարարության ընթացքում պահպանել հաuտատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի պահանջները,
uեփական միջոցներով վերացնել պայմանագրով նախատեuված ժամկետում (բայց ոչ ուշ, քան շինարարության ավարտական ակտը ձեւակերպելու oրվանից մեկ տարվա ընթացքում) հայտնաբերված թերությունները, եթե դրանք առաջացել են շինարարության ընթացքում իրենց թույլ տված խախտումների հետեւանքով:
(«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե՛ իրավունքները, թե՛ պարտականությունները լիովին ընդունելի ու հասկանալի են: Այլ հարց է, որ դրանք գերազանցապես չեն պահպանվում: Վկան այն մշտական աղմուկն է, որը ծավալվում է Հայաստանում իրականացվող գրեթե բոլոր շինարարական գործընթացների շուրջ:




Լրահոս