Պաշտոնական Թբիլիսին առաջարկել է ՆԱՏՕ-ին «պաշտպանական միջոցներ» տեղադրել Վրաստանում. հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան` ելույթ ունենալով Վաշինգտոնի «Աթլանտյամ խորհրդում»:
Նախարարի խոսքով` Ուկրաինայի ճգնաժամի և Ռուսաստանի հասցեին ՆԱՏՕ-ի նախազգուշացումների ֆոնի վրա նման միջոցի կիրառումն անհրաժեշտ է, որպեսզի «ռուսները հասկանան, որ դուք լրջորեն եք տրամադրված»:
«Այժմ կարևոր է, որ տեղակայվեն հակաօդային պաշտպանության և հակահրթիռային միջոցներ, ինչը թույլ կտա մեզ պաշտպանել մեր ազատությունը, քանի որ մենք գիտենք, որ եթե գործերը վատ գնան, ոչ ոք չի գա մեղ փրկելու: Դա մենք տեսանք 2008-ին», – ասել է Ալասանիան:
Վրաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքով` «ՆԱՏՕ»-ի հետագա քայլերը «պետք է համարժեք պատասխան լինեն այն բանին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: