Մայիսի 1-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1974 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 30-ին Շերամի փողոցի թիվ 113 շենքի բակում իր ծանոթ Կարենն օգտվելով այն հանգամանքից, որ ինքը խմած է` իր տաբատի գրպանից գողացել է 139.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը 1979 թ. ծնված Կարեն Ա.-ն է, որը ժամը 17.15-ին իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանել կատարածը: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է հետաքննություն: