Լավատեղյակ աղբյուրներից
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ի կողմից ստուգումներ են իրականացվել Արագածոտնի
մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը պատկանող «Նարեկ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում:
Խոսքը Գյումրի-Երեւան մայրուղու վրա գտնվող համալիրի մասին է: Ըստ լուրերի` այնտեղ
հայտնաբերվել են հարկային պարտավորություններից խուսափելու փաստեր: Մարզպետ Սահակյանը,
սակայն, հերքեց: «Նման բան չկա, Նաիրին (նկատի ունի եղբորը-Ա.Գ.) սաղ իրա կյանքը դրել
է երկրի, պետության ժողովրդի համար»,-ասաց նա: Երեկ էլ Արագածոտնի մարզպետի եղբորը
խախտումների մեջ է մեղադրել նաեւ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Անահիտ
Բախշյանը: Վերջինս վարչապետին ու փոխվարչապետին ուղղված նամակում Ս.Սահակյանի եղբորը
մեղադրել է Արագածավանի թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքներում խախտումներ թույլ
տալու մեջ:
Ժողովուրդ. Մարզպետի եղբոր օբյեկտում ստուգումներ են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ