
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին և 3-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» պատգամավորական խմբակցությունների և «Արցախատուն» պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարևորել է նման քննարկումների նշանակությունը հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ նշելով, որ այսպիսի ձևաչափով հանդիպումներն այսուհետ ևս կկրեն պարբերական բնույթ: