
«Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ընդգծել է, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Բենֆիկա»-ից կրած պարտությունը (1:2 և 0:0) ողբերգություն չէ իրենց համար: Նրա խոսքերով՝ թուրինցիները պետք է անցնեն այս անհաջողության միջով, որպեսզի կարողանան նոր հաջողություններ գրանցել. հայտնում է Tuttosport-ը:
«Իհարկե, տխուր է, որ մենք զիջեցինք` արժանի լինելով ավելիի: Բայց ոչ մի ստորացում տեղի չունեցավ: Սպորտը բաղկացած չէ միայն հաղթանակներից, այլև՝ պարտություններից, որոնց միջով նույնպես պետք է կարողանար անցնել: Սակայն «Յուվենտուս»-ը մեծ ապագա ունի: Եթե մենք մտածենք և աշխատենք ճիշտ ուղղությամբ` ավելիին կկարողանանք հասնել», – նշեց նա: