Քիչ առաջ Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ այսօր «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Գարիկ Սաֆարյանը փորձել է ինքնասպան լինել:
Մեզ հայտնեցին, որ ՔԿՀ աշխատակիցները հասել են այն պահին, երբ Սաֆարյանը փորձել է կախել իրեն: Աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը:
Տեղեկացնենք, որ դատապարտյալ Գարիկ Սաֆարյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, ազատազրկված է արդեն 11 տարի, և նրա կալանքի ժամկետի լրանալուն մնում է մոտ 3 տարի:
Տաթև Հարությունյան