Գլենդեյլում հայը նվիրատվությունների արկղից խաղալիք է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի 21 -ամյա բնակիչ Վրույր Նազարյանը մանր գողություն կատարելու համար դատարան պետք է ներկայանա, այն բանի համար, որ վերջինս նվիրատվության արկղից խաղալիք է գողացել,-տեղեկանում է ամերիկյան Glendalenewspress.com -ը:Ոստիկանը նկատել է, թե Նազարյանն ինչպես է մոտենում ոստիկանական բաժանմունքում տեղադրված նվիրատվությունների արկղին եւ դրա միջից խաղալիք վերցնում, որոնք Ծննդյան տոների կապակցությամբ, հավաքվում էին կարիքավոր ընտանիքների համար։Նազարյանն ոստիկանին ասել է որ խաղալիքը վերցրել է իր փոքր եղբոր համար՝ մտածելով, որ նա դա շատ կհավանի՝ չիմանալով , որ դրանք նվիրատվության համար են։ Նազարյանը դատարան ներակայանալու ծանուցագիր է ստացել։




Լրահոս