Դեկտեմբերի 21-ին`ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Տաշիր քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածք տարածք, այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ,Հայանտառե ՊՈԱԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Սարատովկա, Նովոսելցովո, Մեդովկա, Կրուգկայա շիշկա, Լեռնահովիտ գյուղերի և Տաշիր քաղաքի հարակից տարածքներում հայտնաբերվել է ևս 10-ից – 12 հրդեհի օջախ:Գառգառ, Գյուլագարակ և Հոբարձ գյուղերում հայտնաբերվել է այրվող խոտածածկի ևս 2 օջախ: Այնուհետև տեղեկատվություն է ստացվել, որ առկա է հրդեհի ևս 2 օջախ՝ Պետրովկա – ք.Տաշիր – Կրուգլայա շիշկա – Մեդովկա – Լեռնահովիտ – Սարատովկա և Նովոսելցովո – Սարատովկա գյուղերի հատվածում: Հրդեհի օջախներին մոտենալու համար պահանջվել են են բարձր անցողության տրանսպորտային միջոցներ և լրացուցիչ ուժեր: Դեպքի վայր են մեկնել զինծառայողներ` բեռնատար, “ՈՒԱԶ” ավտոմեքենաներով:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև ,Հայանտառե ՊՈԱԿ-ի և Տաշիրի քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև վերոնշված գյուղերի բնակչությունը: Հրդեհի օջախները մարվել են ժամը 02.30-ին: Այրվել է 1700 հա խոտածածկ և 300 հա անտառածածկ տարածք:
Խոշոր հրդեհ Տաշիրում. այրվել է 1700 հա խոտածածկ եվ 300 հա անտառածածկ տարածք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ