Աֆղանստանում սուգ է հայտարարված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանում այսօր  հայտարարվել է  համաժողովրդական  սգո օր ի հիշատակ Բադաշխան նահանգում մայիսի 2-ին սողանքի հետևանքով զոհված քաղաքացիների:
Նահանգապետը  հայտարարել է, որ  որ հույս չկա փրկելու մոտ 2000 բնակիչների, որոնք մնացել են քարերի տակ ու ցեխակույտի մեջ: Մոտ 600 հոգի համարվում է անհետ կորած. վերջիններս, երբ աջակցել են սողանքի հետևանքով  տուժածներին, տեղի է ունեցել սողանքի երկրորդ փուլը:

Մայիսի 3-ին  փրկարարական աշխատանքները դադարեցվել են. իշխանությունները հայտարարել են, որ տարածքը վերածվել է զանգվածային գերեզմանոցի և այն  բնակիչները, որոնց հաջողվել է փրկվել սողանքից,  պետք է  հեռանան տարածքից:

Իրենց բնակարանները կորցրած  բնակիչները երկու օր գիշերել են բաց երկնքի տակ:  Նրանց պահանջում են  իրենց  տեղափոխել այլ բնակավայր:




Լրահոս