Բելառուսն ի վնաս իրեն չի անդամակցի Եվրասիական միությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկը մայիսի 29-ին Աստանայում չի պատրաստվում ստորագրել համաձայնագրի ձեւավորման Եվրասիական տնտեսական միության  կազմավորման մասին համաձայնագիրն ի վնաս իր շահերի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը  հայտարարել է, որ իրենք շարունակում են վարել բանակցություններ առաջին հերթին Ռուսաստանի հետ` լուծելու որոշակի խնդիրներ. «Այդ հարցերը պետք  է անպայման լուծվեն, քանի որ մայիսի վերջում մենք ստորագրելու ենք տնտեսական միության  կազմավորման մասին համաձայնագիրը»:

Եթե առաջացած որոշակի հարցերը չլուծվեն, Բելառուսն ի վնաս իր շահերի եվրասիական միության անդամակցելու մասին համաձայնագիրը չի ստորագրի:




Լրահոս