
Չպատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հեռախոսազանգերին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մեծ քաղաքական սխալ է գործում, – հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:Նա նաեւ շեշտել էր, որ Անկարան Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում, այդ երկրի Սենատում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում: