
Ոստիկանությունը Հռոմում ներկայացրել է մեղադրանք մի քաղաքացու, որը շաբաթ օրը`մայիսի 3-ին, կրակել է ֆուտբոլասերների բազմության վրա: Վերջիններս պատրաստվել են դիտելու ֆուտբոլային երկու ակումբների` «Նապոլի » և «Ֆիորենտինայի» հանդիպումը գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում:
«Նապոլի» թիմի երեք երկրպագուներ վիրավորվել են. նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում: Կրակողը, ի դեպ, եղել է ֆուտբոլի երկրպագու:
Դեպքի պատճառով գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը հետաձգվել է 40 րոպեով: