Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների պատճառով ՀՀ չորս քաղաքացի հրազենային վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆակսը»` հղում անելով` Մոսկվայի ոստիկանության ծառայությունը:
Իրավապահները պարզել են, որ մայիսի 3 –ին, ժամը 19.25-ի սահմաններում Բուդանով հասցեում գտնվող գեղեցկության սրահում վիճաբանություն է տեղի ունեցել. մասնակիցներից մեկն ատրճանակից մի քանի կրակոց է արձակելՀՀ քաղաքացիների ուղղությամբ։ Հոսպիտալացված վիրավորներից երեքն իրենց ցանկությամբ լքել են հիվանդանոցը: Միջադեպի մասնակիցներից երկուսը գտնվում են ոստիկանությունում։
Մոսկվայում կրակել են չորս հայ քաղաքացու վրա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ