Կփորձեն վերսկսել ժնևյան բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան գի Մունը և Արաբական միացյալ լիգայի ղեկավար Նաբիլ Ալ Արաբին կփորձեն վերսկսել Ժնևյան բանակցությունները Սիրիայի իշխանությունների և  ընդդիմության միջև:  Համաձայնություն  հնարավոր է եղել ձեռք բերել երկու կողմերի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 3-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ հունիսի 3-ին  Սիրիայում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները անհամատեղելի են   սիրիական հակամարտությունը կարգավորող դիվանագիտական  ջանքերի հետ: Պան գի Մունը նաև մտահոգություն է հայտնել  Սիրիայում շարունակվող բռնությունների ու հումանիտար  վիճակի առնչությամբ:

 

 

 

 




Լրահոս