Համասեռամոլներն ու գենդերը «հաղթեցին» Վրաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացի պատգամավորները հավանություն են տվել և երրորդ ու վերջնական ընթերցմամբ  ընդունել խտրականության բոլոր դրսևորումների վերացման մասին օրինագիծը: Սա հարուցել է վրաց ուղղափառ եկեղեցու դժգոհությունը: Վերջինս հայտարարել է, որ օրինագծից պետք է հանել  «սեռական կողմնորոշում» և  «գենդերային ինքնություն»  բառակապակցությունները:

Օրինագծի համաձայն`վերացվում են բոլոր տեսակի խտրականությունները, որպեսզի յուրաքանչյուր  ոք  օգտվի  հավասար իրավունքներից`անկախ էթնիկական կամ սոցիալական ծագումից, սեռական կողմնորոշումից, գենդերային  ինքնությունից:

Օրենքին կողմ է քվեարկել 115  վրացի պատգամավոր թե իշխանությունից, թե ընդդիմությունից:

Վերջին, օրերին, սակայն Քութաիսում գտնվող խորհրդարանի շենքի առաջ հոգևոր դասի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպել այս օրենքի դեմ:




Լրահոս