ԽՍՀՄ-ն ու 21-րդ դարը` Եղեգնաձորի մանկապարտեզում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզի շենքը երկու տարբեր ժամանակաշրջաններ է հիշեցնում: Շենքի մի մասը խորհրդային ժամանակներն է հիշեցնում, իսկ մյուս մասը` ներկան: Մանկապարտեզի շենքը չէր վերանորոգվել հիմնադրման օրվանից:

Մանկապարտեզում բացված նախակրթարանի հատվածն այժմ նոր տեսք ունի: Կա ընդամենը երկու նախակրթարան, որոնք վերջին տարիներին են բացվել, սակայն նման հաստատաությունների կարիքը մշտապես աճում է: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզի տնօրեն Գոհար Պողոսյանը:

1

5

Տնօրենի խոսքով, մանկապարտեզները գտնվում են բարվոք վիճակում, սակայն խնդիրներ միշտ էլ լինում են:

«Առկա է տանիքի խնդիր, անձրևների ժամանակ կաթում է: Կա նաև տեխնիկայի խնդիր, օրինակ դաշնամուրի կարիք կա, որովհետև խմբերը շատ են և մեկ դաշնամուրը չի բավականացնում», – նշեց նա:

Տիկին Պողոսյանը հայտնեց, որ վերջին անգամ նախակրթարանը վերանորոգվել է անցյալ տարի: Վերանորոգման համար ծախսվել է 4 միլիոնից ավել գումար: Այժմ պայմանները գոհացնում են նաև երեխաների ծնողներին ու դաստիարակներին:




Լրահոս