
Ցավոք, այս տարի մենք չենք կարող հպարտանալ մեծ ձեռքբերումներով,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, մխիթարվելու ինչ-որ բան կա: “Բոլոր կուսակցությունների սեփականությունը դարձավ կատարյալ ժողովրդավարության մեր առաջարկած մոդելը”: Ըստ ԱԻՄ առաջնորդի` ժողովրդավարությունը աշխարհով մեկ ճգնաժամ է ապրում: Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին` նա նշեց, որ Հայաստանը կգնա հին աշխարհի համար սովորական դարձած, սակայն ժողովրդավարության տեսանկյունից ոչ կատարյալ ընտրական համակարգով: