
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը հայտարարել է, որ Իրանինախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան է այցելելու դեկտեմբերի 23-ին։ Այդ այցը կայանում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերի հիման վրա։Առաքելյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Իրանի քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են բարձր մակարդակի փոխադարձ այցերը։