
Աայսօր` դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ 2012 -ի փետրվարից Երևանում կսկսվեն շահագործվել Չինաստանից ներկրված ավտոբուսները: Նրա տեղեկացմամբ` ավտոբուսների առաջին խմբաքանակը ներկայում հասել է Բաթումի և մինչև տարեվերջ կներկրվի հանրապետություն: Ավտոբուսները Չինաստանի կառավարության նվերն է Հայաստանի հանրապետությանը: Խոսք վերաբերում է KLQ6770G մոդելի թվով 249 քաղաքային ավտոբուսների և դրանց պահեստամասերի մասին: ՀՀ կառավարության որոշմամբ ավտոբուսները կնվիրաբերվեն Երևանի քաղաքային համայնքին: