
Արդեն Ուկրաինա են վերադարձել FEMEN շարժման ակտիվիստները: Նրանց` բելառուսական ԿԳԲ-ի շենքի առջեւ բողոքի մերկ ակցիայից հետո ոստիկանությունը ձերբակալել էր երեք ակտիվիստուհիներին եւ մեկ ավստրալիացի լրագրողուհու:Երեկ Ուկրաինա վերադարձած ակտիվիստուհիները ԶԼՄ-ներին պատմել են, որ բելառուս իրավապահներն իրենց տարել են Մինսկից 300 կմ հեռու գտնվող մի անտառ, այնտեղ փայտերով ծեծել են, ծաղրել, ստորացրել, մազերին կանաչ ներկ քսել, ապա բռնաբարել:Ավստրալիացի լրագրողը շարունակում է մնալ ձերբակալված: Բելառուս իրավապահներն արդեն այս հայտարարությունը որակել են որպես անհեթեթ սադրանք, որը կապ չունի իրականության հետ: