
Մեծ Բրիտանիայի կայարաններից մեկում, մի կին՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ընկել է գնացքից,-տեղեկացնում է The Telegraph-ը։Կայարանում տեղակայված տեսախցիկների արձանագրած տեսանյութն արդեն սարսափահար է արել հազարավոր դիտողների։Հարբած կինը դուրս գալով գնացքից, հավասարակշռությունը կորցնելով, ընկնում է գնացքի տակ։ Բարեբախտաբար գնացքը կանգնած է։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։