Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ կիրառելու մասին Ուկրաինայի տարածքն «անօրինական օկուպացնելու» համար: Ուկրաինայի տարածքի Ռուսաստանի անօրինական բռնազավթումը և սադրիչ ռազմական գործողությունները լուրջ մտահոգում են միջազգային հանրությանը»,- հայտարարել է Կանադայի վարչապետը:
Սթիվեն Հարփերը մանրամասնել է` Կանադան շարունակելու է գործադրել տնտեսական ճնշում Ռուսաստանի և նրանց հանդեպ, որոնք պատասխանատու են Ուկրաինայում առաջացած ճգնաժամի համար:
Պատժամիջոցները կիրառվելու են «Акваника», «Волга» ընկերության, «ИнвестКапитал» բանկի, «Собинбанк», «Стройтрансгаз холдинг» ընկերությունների և այլ կառույցների հանդեպ: