Բակո Սահակյանն այցելել է ՌԴ-ում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակության նստավայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին Արցախի նախագահի նստավայրից տեղեկացնում են , որ Բակո Սահակյանը Մոսկվա քաղաքում այցելել է Ռուսաստանում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակության նստավայր:ԼՂՀ նախագահը Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ շրջել է նոր մայր տաճարի և եկեղեցական համալիրի շինահարթակում ու ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այնուհետև Բ. Սահակյանը Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-հասարակություն կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը կարևորել է Հայ առաքելական եկեղեցու դերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցների համախմբման և նրանց հայեցի դաստիարակման գործում: Երկրի ղեկավարը նշել է, որ Մոսկվա քաղաքում կառուցվող նոր եկեղեցական համալիրը մեծապես կնպաստի վերոհիշյալ խնդիրների լուծմանը, ինչպես նաև հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը: Հանդիպմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, պաշտոնատար այլ անձինք: 




Լրահոս