
Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում սկսվել է «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական բացման արարողությունը: Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնում է Արամ MP3-ին «Not alone» («Դու մենակ չես») երգով: Երաժշտության հեղինակը Արամ MP3-ն է, խոսքերինը ՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինը:
«Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական բացման արարողությունը ուղիղ միացմամբ կարող եք դիտել այստեղ:
Հիշեցնենք, որ Արամ MP3-ին ելույթ կունենա մայիսի 6-ին 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: