Ինձ մնում է շնորհավորել «Յուվենտուս»-ին. Տոտտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմա»-ի հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին շնորհավորել է «Յուվենտուս»-ին` Իտալիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ: «Ռոմա»-ն պարտվել էր «Կատանիա»-ին 1:4 հաշվով և կորցնել էր «Յուվենտուս»-ին հասնելու շանսերը:

«Ինձ բան չի մնում ասել՝ բացի հաճոյախոսություններից: Ոչ ոք չէր սպասում «Ռոմա»-ից այդպիսի վատ խաղ, բայց, ցավոք սրտի, մենք հանդիպեցինք այնպիսի թիմի, ով ցանկանում էր հաղթել ամեն գնով: «Կատանիա»-ի ֆուտբոլիստները կռվում էին ինչպես մարտիկներ»- Տոտտիի խոսքերը մեջբերում են իտալական լրատվամիջոցները:

 




Լրահոս