Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Խոսե Խուրադոն խոստովանել է, որ հիասթափված է ակումբի ցուցադրած վերջին խաղերի պատճառով: Ռուսական պրեմիեր լիգայի վերջին 9 խաղում կարմիր-սպիտակները հաղթանակ են տոնել ընդամենը մեկ անգամ, 2 անգամ՝ ոչ ոքի խաղացել, և 6 անգամ պարտություն են կրել:
«Տխրել եմ վերջին արդյունքների պատճառով: Երկրպագուներն ավելիին են արժանի», – գրել է Խուրադոն սոցիալական կայքի իր էջում:
Մոսկվայի «Սպարտակ»-ը Ռուսաստանի առաջնության ավարտից 2 տուր առաջ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում` ունենալով իր օգտին 44 միավոր (13 հաղթանակ, 5 ոչ ոքի, 10 պարտություն):