«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Նորվիչի» հետ ոչ ոքի արդյունքով խաղից հետո մեկնաբանել է հանդիպման արդյունքը:
Պորտուգալացի մասնագետի խոսքերով՝ նրան զարմացրել է մրցակցի տակտիկան. հաղորդում է BBC-ն:
«Խաղն անցավ հանգիստ պայմաններում: Խաղադաշտում կար թիմ, ում 3 միավոր էր անհրաժեշտ, որպեսզի մնար Պրեմիեր լիգայում, բայց նա չէր խաղում հաղթանակի համար: Նրա մրցակցին էլ անհրաժեշտ էր թեկուզև 1 միավոր՝ 3-րդ հորիզոնականն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիրն ապահովելու համար:
Առաջին խաղակեսում մենք գործում էինք դանդաղ: Երկրորդ խաղակեսում «Չելսին» խաղում էր ավելի մեծ ցանկությամբ:
Ինձ զարմացրեց «Նորվիչի» տակտիկան: Սպասում էինք խելահեղ խաղի, հատկապես՝ երկրորդ խաղակեսում: Մյուս կողմից՝ ես իրավունք չունեմ դատել մրցակցին», – ասել է Մոուրինյուն: