Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակամարտությունն ուկրաինայում վերածվել է քաղաքացիական պատերազմի:

Դոնեցկի մարզում Կիևի իշխանությունների կոմից սկսված հակաահաբեկչական գործողությունները վերածվեցին արյունալի մարտերի ազգային գվարդիայի և «Ժողովրդական աշխարհամարտի» միջև. հաղորդում է Ъ-ն:

Ըստ պարբերականի՝ երեկ կողմերից յուրաքանչյուրը փորձել է հերքել հակառակորդի տեղեկությունները և հայտնել սեփական հաջողությունների մասին: Մարտերը կենտրոնացել էրն Կրամատոևսկում, Սլավյանսկում և Կոնստանտինովկայում: 

Հակամարտության աշխարհագրությունը ժամ առ ժամ ընդլայնվել է՝ ներգրավելով Մաչիոլուլը, Անդրեևվկան, Ենակիևոն, ինչպես նաև՝ Լուգանսկը:

Կիրակի օրը պարզ դարձավ, որ ուժայինների բլիցկրիգը տապալվեց: «Աշխարհազորայինները» ոչ միայն պաշտպանվում էին, այլև՝ անցնում հարձակման: Այս մասին վկայում է ԱԳ նախարար Արսեն Ավակովի՝ սոցցանցերում արած գրառումը:

«Կոնստանտինովկայում մարտեր են գնում ահաբեկիչների հետ, որոնք փորձում են գրավել հեռուստաաշտարակը: Նրանք կիրառում են նաև ծանր զենք: Մեր կողմից կան վիրավորներ: Պի՛նդ կացեք», – հայտնել է նա:

Հակամարտությունն ուժգնացել է Օդեսսայի դեպքերից հետո, որոնց արդյունքում զոհվել է8 46 մարդ: Ի տարբերություն Դոնբասի՝ Օդեսսան մինչև վերջերս համեմատաբար հանգիստ էր: Սակայն Արհմիությունների տանը կենդանի հրկիզված մարդկանց զոհվելը բողոքի կտրուկ աճ առաջացրեց:

Չնայած որ իրադրությունը երկրի հարավ-արևելքում սրընթաց կերպով դուրս է գալիս վերահսկողությունից, Կիևում չեն պատրաստվում չեղյալ համարել կամ հետաձգել նախագահական ընտրությունները, որոնք կոչված էին լեգիտիմություն հաղորդել ուկրաինական իշխանություններին: Դրանց արդյունքը, սակայն, կարող է դառնալ միայն նոր նախագահի ճանաչումը Արևմուտքի կողմից. գրում է Ъ-ն:




Լրահոս