Դեկտեմբերի 22-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի և դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի հետ:Ինչպես հաղորդում են ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի օրինականությունը և թափանցիկությունը ապահովելու ծրագրերը:




















































































