4-ամյա երեխային վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում մայիսի 3-ին՝ ժամը 11.45-ին, հաղորդում է ստացվել, որ «դեմքի և քունքային հատվածի քերծվածք վերքերով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 4-ամյա երեխա: Պարզ է դարձել, որ վերջինս վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 11.30-ի սահմաններում, Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցով երթևեկելիս անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տղային և դիմել փախուստի:

Նույն օրը՝ ժամը 15.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով 39-ամյա մի տղամարդ է ներկայացել բաժին և հայտնել, որ ժամը 11.30-ի սահմաններում ինքն է վրաերթի ենթարկել երեխային:

 ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:




Լրահոս