ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ որոշել էր ծաղրել հայ ժողովրդին: Լրագրողների հետ ճեպազրույցում Արեւելյան գործընկերության երկրների` Վիլնյուսում կայանալիք համաժողովի մասին բոլոր հարցերին նա պատասխանել է նույն նախադասությամբ. «Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում եւ պատշաճ կարգով կհայտնվեն»: Չտարբերվելով իր խոսնակի պահվածքից՝ նախարարը չի պատասխանել նաեւ հարցին, թե վիլնյուսյան համաժողովի պատվիրակությունն արդյոք Սերժ Սարգսյանը պետք է գլխավորի, թե ոչ: Նա միայն ասել է, թե այդ համաժողովի վերաբերյալ ամեն ինչ արդեն որոշված է, բայց այդպես էլ «բաղձալի» որոշումը չի ներկայացրել: Այս պահվածքը նշանակում է, որ իշխանությունները հարկ չեն համարում ժողովրդին տեղեկացնել, թե կարեւոր հարցերի վերաբերյալ իրենք ինչ են որոշել, ինչ են պատրաստվում անել: Ճիշտ եւ ճիշտ հայտնի «Պինգվինաշեն» մուլտֆիլմի հերոսի նման. «Նախ՝ անում եմ, ինչ կամենամ, հետո՝ դիմում ծնողներիս»: Սա ՀՀ քաղաքացիների հանդեպ արհամարհանքի ուղիղ դրսեւորում է: Ի՞նչ են նրանք թաքցնում: Արդյո՞ք հայ-թուրքական արձանագրությունների նման հերթական անգամ ինչ-որ դավադրություն չի նախապատրաստվում Վիլնյուսում:
ՆԱԽԱՐԱՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՍԿԱԾԵԼԻ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ