Ռուսաստանում ևս 2 բանկ զրկվել է լիցենզիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի Ռուսաստանի կենտրոնական բանկը կասեցրել է մայրաքաղաքի ևս 2 բանկի` «Ատլաս բանկի» և «Առաջին հանրապետական բանկի» լիցենզիաները. հայտնում է РИА Новости-ին:

«Ատլաս բանկը» իր ակտիվների ծավալով մտնում է Ռուսաստանի 800 կրեդիտային կազմակերպությունների շարքը: Բանկը չի զբաղվում ապահովագրական գործունեությամբ:

«2013-ի ողջ ընթացքում «Ատլաս բանկը» ներգրավված է եղել կասկածելի գործողությունների մեջ, որոնք կապված են Ռուսաստանից դրամական միջոցների փոխադրման հետ. դրանց ընդհանուր ծավալը կազմել է 9 մլրդ ռուբլի», – տեղեկացրել են ԿԲ-ից:

Լիցենզիայից զրկվել է նաև կրեդիտային կազմակերպությունների երկրորդ հարյուրյակի ցանկում ընդգրկված «Առաջին հանրապետական բանկը»:

Ֆիզիկական անձանց կողմից այս բանկում ներդրված միջոցների ծավալը կազմում է 24,61 մլրդ ռուբլի: Բանկն իրականացրել է բարձր ռիսկայնության կրեդիտային քաղաքականություն, ինչի արդյունքում չի ապահովել իր պարտականությունների՝ ժամանակին կատարումը:




Լրահոս