armlur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 3-ին՝ ժամը 05.00-ին, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի «Կարիեր» կոչվող տարածքից գողություն է արվել: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները դարձյալ ոսկու հանքանյութ են գողացել:
Ոսկու հանքավայրից տեղեկացանք, որ այդ գողության կասկածանքով բերման է ենթարկվել 3 երիտասարդ. նրանց բոլորի մոտ հայտնաբերվել է տոպրակի մեջ լցված հանքանյութ:
Պարզվում է՝ երիտասարդները ոսկու հանքանյութը գողացել են, որպեսզի տնային պայմաններում ոսկի կորզեն: Նրանք մանրացնում են ոսկու հանքանյութը հատուկ աղացի միջոցով, ստացված ավազափոշին լցնում են թթվային լուծույթի (կիսլոտայի) մեջ, և հալված ոսկին բարձրանում է վերև:
Այդպես մարդիկ վաճառում են ոսկին և ընտանիք պահում, քանի որ Վարդենիսում աշխատատեղ չկա: