Գործադիր իշխանությունը լավ չի աշխատել, և մեր ցանկությունն է տեսնել ավելի արդյունավետ աշխատանք: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով նոր ձևավորված Կառավարությանը, այս մասին նշեց տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ Կառավարության աշխատանքի համար առաջին հերթին ժամանակ է անհրաժեշտ:
«Կազմի փոփոխությամբ չպետք է ենթադրել, որ զգալի արդյունքներ կլինեն: Եթե իրավունքներ վերապահված չեն, նշանակում է՝ դրական փոփոխություններ սպասել պետք չէ», – նշեց նա:
Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստումներին` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման առումով, նա նշեց, թե ոչ թե խոսքեր են անհրաժեշտ, այլ՝ գործ:
Տնտեսագետի խոսքով՝ ձեռնարկությունների փակվելը հակառակի մասին է խոսում:
Սակայն Բոստանջյանի խոսքով՝ նոր վարչապետն անընդհատ փնտրող մարդ է և կարող է դրական լուծումներ գտնել տարբեր ոլորտների համար: