Ինչու մյուս երկրները չեն ցանկանում ՀՀ միացումը Մաքսային միությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միության առումով Հայաստանը դեռ հաջողությունների չի հասել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Անկախ ամեն ինչից՝ ես Մաքսային միության կողմնակից եմ եղել` պայմանավորված նրանով, որ այն ուղղակիորեն բխում է մեր ազգի շահերից», – նշեց նա, հավելելով, թե առաջին հերթին Մաքսային միությանն անդամակցությամբ կլուծվի անվտանգության խնդիրը:

Նրա խոսքով՝ Մաքսային միության անդամ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը դառնա այդ միության անդամ: Տնտեսագետը նշեց, թե պատճառը նաև ներդրումներն են:

«Եթե մի մեծ, ծախսատար և ներդրումներ պահանջող նախագիծ գա, և հայերը դա կարողանան անել, դա կտեղադրվի Հայաստանի Հանրապետությունում, ներդրումներն էլ հետը», – ասաց Բոստանջյանը, հավելելով, որ հենց դա էլ կարող է պատճառ դառնալ ՄՄ անդամակցության ուշացման համար:

Բոստանջյանը հավելեց, թե վարչապետի փոփոխությունը կարող է ազդեցություն թողնել Մաքսային միության անդամակցության վրա, բայց՝ միայն դրական առումով:

«Մաքսային միության երկրներից յուրաքանչյուրը հզոր քաղաքականություն է վարում, և գտնվելով այդ հզոր քաղաքների շարքում՝ մենք ակնհայտ շահում ենք: Հայաստանին նույնպես պետք է մասնակից դարձնել այդ պրոցեսներին», – ընդգծեց նա:




Լրահոս