ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՈՒԳԱՆՔՈՎ ՊՐԾԱՎ

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Արամ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 14-ին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հարվածել է նախկին կնոջը՝ Արեւիկ Հովհաննիսյանին՝ պատճառելով առողջության կարճատեւ քայքայմամբ թեթեւ մարմնական վնասվածք: Գեւորգյանը մեղադրվում է նաեւ այն բանում, որ դիտավորությամբ վնասել է Ա. Հովհաննիսյանի մորը՝ Հասմիկ Հովհաննիսյանին պատկանող COMPAQ տեսակի նոթբուք համակարգիչը եւ համակարգչային սեղանի ապակին՝ պատճառելով 175.000 դրամի նյութական վնաս: Ա. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) եւ 185-րդ հոդվածի 1-ին մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով: Նախկինում չդատված Ա. Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մինչ դատաքննությունը սկսվելը Արամ Գեւորգյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել խնամքին մինչեւ 14 տարեկան երկու երեխաների առկայությունը, տուժողին պատճառված 175 հազար դրամ նյութական վնասի վերականգնումը, ինչպես նաեւ այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, ընդունում է իր մեղքը եւ զղջում կատարած արարքի համար: Քրեական գործում Ա. Գեւորգյանի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն եղել: Նոյեմբերի 19-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Արամ Գեւորգյանին մեղավոր ճանաչել առաջադրված 2 հոդվածներով եւ նրան դատապարտել տուգանքի՝ 100 հազար դրամի չափով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՉԻ ԿԱՐՈՂ, ԲԱՅՑ ԱՍՈՒՄ Է
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարում տուժող կողմի` «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի նոր փաստաբան Ռուբեն Բալոյանը վստահ է, որ առանց հիմքերի Վ. Պետրոսյանի նկատմամբ կալանք չէր կիրառվի: Panorama.am-ի փոխանցմամբ` փաստաբանն ասել է, որ ինքն ընդամենը մեկ օր է, ինչ ներգրավվել է գործում, հետեւաբար չի կարող գնահատականներ կամ դիտարկումներ ներկայացնել: Սակայն մինչեւ գործի նյութերին ծանոթանալը նա ուսումնասիրել է վթարի մասին Գագիկ Շամշյանի լուսանկարները, որոնցում պարզ երեւում է, որ «ԲՄՎ»-ի վարորդը կանգնած է հողածածկ գոտում: Իսկ դա, ըստ Բալոյանի, նշանակում է, որ բախման տեղը երթեւեկելի մասից դուրս է, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ բախումը եղել է երթեւեկելի մասում:




Լրահոս