ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր պայմաններում նշվել է «Հայբուսակ»-ի 20-ամյակը: Համաձայն մեր տեղեկությունների` որեւէ ԲՀԿ-ական (գոնե հասարակության համար ճանաչելի) չի մասնակցել այդ միջոցառմանը: Հրավիրատոմս ստացած ԲՀԿ-ականներից Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ չէր գնացել ընտանեկան հավաք ունենալու պատճառով: Արամ Սաֆարյանը չէր ընդունել հրավերը, քանի որ վատառողջ էր, իսկ Վարդան Բոստանջյանը «պանիխիդայի» էր: Ինքը`  ռեկտոր Անահիտ Հարությունյանը, լսելով մեր հարցը, թե ճիշտ է, որ ոչ մի ԲՀԿ-ական չի եղել միջոցառմանը, անջատեց հեռախոսն ու դարձավ անհասանելի: Փոխարենը տեղեկացանք, որ միջոցառմանը ներկա է եղել ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ Հարությունյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ է անելու, եթե ԲՀԿ-ն դեմ գնա Սերժ Սարգսյանին, ասել էր, որ դուրս կգա ԲՀԿ-ից` հանուն իր ընտրած նախագահի:




Լրահոս