ՀԱՐՑ. Ապահովագրական գործունեություն իրականացնելու համար պարտադի՞ր է ՀԴՄ-ների կիրառումը, թե՞ ոչ:
Գրիշա Մարտիրոսյան (54 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «ՀԴՄ կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով: Ըստ այդմ՝ օրենքը չի տարածվում ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքում գործող բանկերի (ներառյալ՝ դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց՝ միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների (այդ գործունեության մասով), գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա:
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ ինչպես գրեթե բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում ՀԴՄ-ների պարտադիր կիրառումն ազդում է հիմնականում խոցելի խավի ներկայացուցիչների վրա: Նշենք, որ ՀԴՄ-ներ գները բավական բարձր են՝ մոտ 369.600 դրամ, ինչն էլ դժգոհության մեծ ալիք է բարձրացնում ՓՄՁ-ների շրջանում: