Բժշկի աշխատավարձը պետք է համապատասխանի նրա մասնագիտական կարողություններին և փորձին. հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությունը մտադիր է սահմանել մի համակարգ, որը հայտնի է «արդյունավետ պայմանագիր» անվամբ. հայտնում է Российская газета-ն:
Նման փոփոխության նպատակն ավելի որակյալ բուժօգնության ցուցաբերումն է, ինչից, առաջին հերթին, պետք է շահեն հիվանդները: Պետական կառույցների բժիշկների աշխատավարձը կապված կլինի նաև այն համգամանքից, թե որքանով լավ են նրանք կատարում իրենց աշխատանքը. պարզաբանել է նախարարը:
Այսինքն՝ աշխատավարձերի չափսը կախվսծ կլինի բժշկի աշխատանքի որակից և բարդությունից: Արդյունավետ պայմանագրերին անցումը միանգամից չի լինի: Դա բարդ աշխատանք է, որը պետք է նախապատրաստվի, ասել է նախարարը:
Պայմաններից մեկը բժիշկների համար ուսուցման և խորհրդատվական համակարգեր ստեղծելն է: Այդ նպատակով ստեղծվել է բժշկական ազգային էլեկտրոնային գրադարան, շարունակվում է բժիշկների համար էլեկտրոնային աշխատատեղերի ստեղծումը: Աշխատատեղի համակարգչայնացումը, բացի «թղթային» ախատանքի արագացումից, բժիշկների համար օգտակար կլինի հիվանդության ախտանշման և բուժման հետ կապված որոշում կայացնելիս: